Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Ռուսաստանցի զինվորականները Նիգերում տեղակայվել են ամերիկացիների հետ նույն ռազմակայանում. CNN

Ռուսաստանցի զինվորականները Նիգերում տեղակայվել են ամերիկացիների հետ 
նույն ռազմակայանում. CNN

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն մի քանի շաբաթ է՝ Նիգեր ժամանած ռուսաստանցի զինվորականները գտնվում են ամերիկյան 101-րդ ավիաբազայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Պենտագոնի աղբյուրների։

Աղբյուրների խոսքով՝ Ռուսաստանի զինված ուժերը ռազմակայանում օգտագործում են առանձին հանգար և ամերիկացիների հետ նույն վայրում չեն գործում։ Բայց ըստ աղբյուրներից մեկի՝ ռազմակայանի տարածքն «այնքան էլ մեծ չէ»:

Աֆրիկայում ԱՄՆ-ի ուժերի հրամանատար Մայքլ Լանգլին և պաշտպանության նախարարի` միջազգային անվտանգության հարցերով օգնական Սելեստ Վոլանդերը մարտին այցելել են Նիգեր և մտահոգություն հայտնել երկրում Ռուսաստանի ռազմական ներկայության մեծացման առնչությամբ: Ըստ CNN-ի՝ նրանք նաև հարցեր են բարձրացրել 101-րդ ավիաբազայի ապագայի և այն մասին, թե արդյոք այն կփոխանցվի Ռուսաստանի զինված ուժերի օգտագործմանը։

«Պաշտոնատար անձանց խոսքով՝ հանդիպումը լարված էր, և դրանից ընդամենը մի քանի օր անց Նիգերը հայտարարեց, որ դադարեցնում է համաձայնագրի գործողությունը, որը թույլ էր տալիս ԱՄՆ-ի զինծառայողներին և քաղաքացիական անձնակազմին երկրում աշխատել 2014 թվականից», - ասվում է հրապարակման մեջ:

Պենտագոնը հաստատել է CNN-ին, որ ներկայում Նիգերի պաշտոնատար անձանց հետ աշխատում է զորքերի կանոնակարգված դուրսբերման ուղղությամբ:

Նիգերի ռազմական խունտան, որը 2023 թ․ հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման արդյունքում գրավել է իշխանությունը, հայտնել է, որ ցանկանում է ամերիկյան զորքերի դուրսբերումը երկրից։ CNN-ը նշում է, որ ԱՄՆ պաշտոնյաները մտահոգություններ ունեն, որ Նիգերը, որը կարևոր հենակետ է ծառայել ԱՄՆ-ի հակաահաբեկչական գործողությունների համար, շրջվում է դեպի Ռուսաստանի կողմը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]